Քանի քաղաքացի է հայտարարագրել վարձով բնակարան

«Մենք նայել ենք՝ արդյո՞ք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի հետ, և 90%-ից ավելին չի համընկնում, այսինքն, մեր օրենքը գործել է, և շուրջ 21․000 ստվերից դուրս եկած  վարձակալության հայտարարություններ կան։

«Մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրեն։ Երբ այս որոշումը կայացնում էինք, բավականին հոռետեսություն կար, թե ինչքանով կաշխատի, բայց գիտեմ, որ Հայաստանի շուրջ 21.000 քաղաքացի հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս». այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ, հստակեցնելով, ասաց, որ 15.392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21.000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս: Այսինքն, եղել են անձինք, որոնք մի քանի բնակարան վարձով տալու հայտարարություն են ներկայացրել․

«Մենք նայել ենք՝ արդյո՞ք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի հետ, և 90%-ից ավելին չի համընկնում, այսինքն, մեր օրենքը գործել է, և շուրջ 21․000 ստվերից դուրս եկած  վարձակալության հայտարարություններ կան։ Եվ հիմա հաշվարկներ ենք անում, թե նախորդ տարվա համար որքան եկամուտ կստանանք այս տարի»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print