Հայաստանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ.Պեսկով

Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է՝ Հայաստանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։

«Զվեզդա» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում Պեսկովը, մասնավորապես, ասել է․ – «Հայկական կողմն այս առումով պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը: Հուսանք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print