Մի քանի միջազգային կազմակերպություն վերջերս հայտարարություն էին տարածել, թե հայ բնապահպանների վրա ճնշում են գործադրում հայաստանյան հանքարդյունաբերական կազմակերպությունները, որոնք դատական հայցեր են ներկայացրել բնապահպանների դեմ և…հայաստանյան լրատվամիջոցները:
Հայաստանում արդեն երկար տարիներ ամենատարբեր, այդ թվում, գուցե ոչ այնքան բարեկամ երկրների գրանտներով ապրող և գործունեություն ծավալող ՀԿ-ները հերթական անգամ «տղա են բերել»` այս անգամ հայաստանյան մամուլի դեմ։ Մի քանի միջազգային կազմակերպություն վերջերս հայտարարություն էին տարածել, թե հայ բնապահպանների վրա ճնշում են գործադրում հայաստանյան հանքարդյունաբերական կազմակերպությունները, որոնք դատական հայցեր են ներկայացրել բնապահպանների դեմ և…հայաստանյան լրատվամիջոցները:
Հայտարարության մեջ, որը տարածում էին «ճնշված» ակտիվիստներն ու բնապահպանները, ասվում է, թե հայաստանյան լրատվամիջոցները և սոցիալական մեդիա հարթակները ճնշում են գործադրում հայ բնապաhպանների վրա` նրանց մեղադրելով Ադրբեջանին նյութեր տրամադրելու մեջ, որը հետո օգտագործվում է Հայաստանի դեմ։
Հանքարդյունաբերական ընկերությունները թող իրենք իրենց ուղղված մասին պատասխանեն, իսկ մենք խոսենք լրատվամիջոցների մասին։ Հայաստանի դեմ։
Հայտարարության մեջ ուղիղ մեղադրանք է հնչում լրատվամիջոցների նկատմամբ, թե դուք փորձ եք անում «լռեցնել բնապահպաններին» եւ Հայաստանը «ադրբեջանացնել»թույլ չտալով, որ նրանք անեն իրենց գործը բարձրաձայնեն եւ պայքարեն բնապահպանական խնդիրների մասին:
Բայց նախ լրատվամիջոցներն էլ են օգտվում խոսքի ազատությունից եւ ազատ են գրելու այն, ինչ ճիշտ են համարում եւ ներկայացնելու տարբեր տեսակետներ: Եթե այդ տեսակետները որոշ բնապահպանների սրտով չէ, դա չի նշանակում, որ մարդիկ իրավունք չունեն այն արտահայտելու, քանի որ հայ բնապահպանները սովոր են միայն իրենք խոսել վերջին ճշմարտությունը ասողի կարգավիճակում: Եւ երկրորդ մենք ընդամենը հանրության ուշադրությունն ենք հրավիրել նրա վրա, որ հայ բնապահպանների տարածած նարատիվներից օգտվում է Ադրբեջանը եւ դիմում է միջազգային հանրությանը աղաղակելով տարածաշրջանում Հայաստանի ստեղծած «բնապահպանական աղետի» մասին, դիմում է արբիտրաժային դատարաններ` պահանջելով դադարեցնել Հայաստանի այս կամ այն հանքի գործունեությունը եւ այդ նյութերը ներկայացնելիս հենվում է հենց հայ բնապահպանների տրամադրած տեղեկատվության վրա, որը հաճախ չափազանցված է:
Մանրամասներն` այստեղ