Հունվարին տնտեսական ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս

ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.9%-ով:

Ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.7%, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 45.1% անկում:

EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️արդյունաբերություն՝ 21%,
✔️առևտրի շրջանառություն՝ 19.3%,
✔️շինարարություն՝ 9.5%,
✔️ծառայություններ՝ 4.4%։

2024թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.1անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 61.4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.9%-ով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print