Սյունիքի կայազորում անցած տարում գրանցվել է 115 զինվորական հանցագործություն

195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը այլ հանցագործություններ

2023 թվականի ընթացքում Սյունիքի կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը` զանցանքներ և պատահարներ են:

195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից: Այս մասին հայտնել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը՝ Աննա Վարդապետյանի հետ հանդիպմանը։

2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print