Այս տարի երկու տարին մեկ անգամ անցկացվող հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել նոր պետություններ՝ Կոմորոսյան կղզիները և Արևելյան Թիմորը:
Առևտրային համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, այս տարի համաշխարհային առևտրի ծավալների աճը կարող է ավելի թույլ լինել, քան կանխատեսվել էր ավելի վաղ:
«Հաշվի առնելով նվազման ռիսկերը, մենք, հավանաբար կարող ենք այս տարի չհասնել առևտրի մինչև 3.3 տոկոս աճի»,- երկուշաբթի ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդջո-Իվեալի խոսքերն է մեջբերել Reuters-ը:
Այս պահին գրեթե բոլոր երկրների առևտրի նախարարներն ԱՀԿ-ի հրավերով Աբու-Դաբի քաղաքում հանդիպում են անցկացնում, որպեսզի չորս օրերի ընթացքում քննարկեն համաշխարհային առևտրի նոր կանոնները: «Քաղաքական տեսանկյունից այժմ բավական դժվար ժամանակ է», – խոստովանել է տնօրենը լրագրողներին: Նա հիշատակել է պատերազմների, լարվածության և սպասվող ընտրությունների մասին: «Սակայն ես վստահ եմ, որ մենք ի վերջո կարող ենք հասնել որոշակի ցուցանիշների», – ընդգծել է ԱՀԿ ղեկավարը: Հանդիպման մյուս մասնակիցները նրա լավատեսությունը չեն կիսում: «Միջազգային համագործակցությունը գտնվում է վատ վիճակում»,- գործակալությունը մեջբերում է գագաթաժողովի մասնակիցներից մեկի խոսքերը:
Այս տարի երկու տարին մեկ անգամ անցկացվող հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել նոր պետություններ՝ Կոմորոսյան կղզիները և Արևելյան Թիմորը: Ինչպես հայտնում է Reuters-ը, գագաթաժողովի մասնակիցները մոտ են գրեթե 120 երկրների միջև համաձայնությանը՝ ներդրումների զարգացման խոչընդոտների վերացման մասին: Մյուս կողմից, հավանաբար դժվար կլինի համաձայնության գալ թվային առևտրում մաքսատուրքերի կիրառման 25-ամյա մորատորիումի շուրջ։ Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը մերժում են այս տարբերակը։ Գյուղատնտեսական առևտրի կանոնների շուրջ համաձայնության հասնելը նույնպես քիչ հավանական է համարվում։