Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Նովակի ներկայացուցիչը։
ՌԴ կառավարությունը նախատեսում է մարտի 1-ից վեց ամսով արգելել բենզինի արտահանումը։
Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Նովակի ներկայացուցիչը։ ՌԴ կառավարությունից ՏԱՍՍ-ին հաստատել են, որ մարտի 1-ից բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու որոշումն ընդունվել է։
Հավելենք, որ ՌԴ կառավարության սահմանած արգելքը չի տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների` նախապես համաձայնեցված արտահանման ծավալների վրա: Արգելքը չի տարածվում նաև Հվ. Օսեթիայի, Աբխազիայի, Ուզբեկստանի ու Մոնղոլիայի նկատմամբ։