Ֆրանսիան կոալիցիա կկազմի Ուկրաինային օգնելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «կոալիցիա» ստեղծելու մասին՝ Ուկրաինային «միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր» տրամադրելու համար։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ որոշվել է «կոալիցիա ստեղծել խորը հարվածների, հետևաբար՝ միջին և մեծ հեռահարության հրթիռների և ռումբերի համար», գրում է Le Monde-ը։
Մակրոնը եվրոպական երկրներին կոչ է արել «ավելի շատ» զինամթերք արտադրել Ուկրաինայի համար․ «Առաջիկա տասը օրվա ընթացքում մենք պատրաստվում ենք այդ բոլոր ջանքերը գործադրել, մենք կապի մեջ ենք եղել բազմաթիվ եվրոպական և ոչ եվրոպական երկրների հետ, որոնք զինամթերք ունեն»,- ասել է նա։