Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և համապատասխան տոկոսադրույքի չափի հաշվարկով։
Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
«Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և համապատասխան տոկոսադրույքի չափի հաշվարկով»,- ասաց նա: