Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճապոնիան ևս 3 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից:
«2024 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով և իրականացվելու է ՄԱԶԾ Հայաստանի կողմից: Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: