Ալիևը պնդում է՝ դա Մակրոնի զրպարտությունն է։
Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպման ժամանակ, գրում են տեղի լրատվամիջոցները:
«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է», – ասել է նա։
Նշենք, որ Մակրոնն իր վերջին ելույթներից մեկում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»: