Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել թուրքական գրոհային ԱԹՍ-ներով

ԱԹՍ-ն համալրված է նաև թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով:

Թուրքական իշխանամերձ TGRT Haber-ն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանն Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերի մասին։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ադրբեջանում տեղի են ունեցել զորավարժություններ, որին մասնակցել են Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերը։

Ուշագրավ է, որ թուրքական աղբյուրում հրապարակված նյութում նշված է. «Ադրբեջանը զորավարժություն է անցկացրել AKINCI-ով, որը մեծապես վախեցրել է Հայաստանին»։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:

ԱԹՍ-ն համալրված է նաև թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print