Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում պատրաստակամություն՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին։ Ռուբինյանն ասել է. «Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։
Դա ասվել է հայկական կողմից բազմիցս և նաև ստորագրվել է երկու երկրների կողմից։ ՀՀ սահմանադրական փոփոխությունները կամ ներքին իրավակարգավորումները ՀՀ ներքին գործն են։ Երկու կողմերի լավագույն ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ ապացուցելու, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանցից։ Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում պատրաստակամություն՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը»։