Կրեմլից զգուշացրել էին, որ այսօր չարտոնված հավաքների մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն օրենքով։
Մոսկվայում տեղի է ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրաժեշտի արարողությունը։
«Նավալնի, Նավալնի՛», «Չենք հանձվի», «Չենք մոռանա»․ «ոչ պատերազմին»․ հարյուրավոր քաղաքացիներ այս և այլ բացականչություններ են հնչեցրել, երբ Մարինյոյի ուղղափառ եկեղեցի է մոտեցել Ալեքսեյ Նավալնու աճյունով դիակառքը։
Եկեղեցու մերձակայքում իրավապահները ուժեղացված վերահսկողություն են իրականացնում , նաև նախազգուշացրել տաճարում ձայնա և տեսանկարահանումների արգելքի մասին։ Կրեմլից զգուշացրել էին, որ այսօր չարտոնված հավաքների մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն օրենքով։
Ավելի վաղ, քաղաքական գործչի մամուլի նախկին քարտուղարը հայտարարել էր, որ նրա աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին, իսկ մինչև այդ նշել էր սգո ծառայությունների մերժման մասին՝ սրահ և դիակառք տրամադրելու հարցերում, պնդելով, որ նրանց սպառնում են երկրի իշխանական շրջանակները։