Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն նշել է, որ դիտարկում են Թուրքիայի ներուժն այս տարածաշրջանում:
Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
«Ուզում եմ ընդգծել, որ թեև ԵՄ-ն, եվրոպական երկրները և, մասնավորապես, վերջերս Գերմանիան, պատրաստ են եղել և պատրաստ կլինեն աջակցել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման առաջարկներին, մենք նաև դիտարկում ենք Թուրքիայի ներուժն այս տարածաշրջանում: Թուրքիան Վրաստանի և Հայաստանի անմիջական հարևանն է, ինչպես նաև հատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ունի եզակի հնարավորություն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը և ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար տերություն»,- ասել է նա։