Լավրովն ու Բայրամովը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունը

Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման անհրաժեշտությունը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների համատեքստում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները։

Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ «Կասպյան հնգյակի» և «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print