Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը:
Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան»-ը օրեր առաջ՝ փետրվարի 29-ին, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը:
Մեզ «Մայր Հայաստան»-ից հայտնեցին, որ առաջիկայում Նարինե Հայրապետյանի մասով եւս հայց են ներկայացնելու. քանի որ վերջինս երկրում չէ, թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել, ու գործընթացը ձգձգվել է: