Վիճակագրությունը հրապարակել է Համաշխարհային բանկը։
Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին։
Միայն ինը երկրներում են կանայք ավելի շատ աշխատում: Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալները։
Հրապարակված վիճակագրությունը ցույց է տալիս զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։
Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը, այստեղ այդ ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս։ Երկրորդ տեղում Թուրքմենստանն է- 52,61%։ Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան պետությունը՝ Բուրունդին (51,96%):
Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: