Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ վերսկսելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։
Այս մասին հայտնում է Reuters-ը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրից, եթե Իսրայելն ընդունի պաղեստինցի գրոհայինների պահանջները: Իսրայելի պատվիրակությունը չի ժամանել բանակցությունների։