Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։