Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փետրվարի 26-ից մարտի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 173, փլուզման, երկրաշարժի, պայթյունի, դիակի հայտնաբերման, քարաթափման, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 14, 55 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 35 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 89 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 41 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 104, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: