Եթե ապօրինի պահվող զենք–զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:
ՀՀ–ում փետրվարին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք, այդ թվում` 68 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 81 հրացան, 3 գնդացիր և 2 նռնականետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Երևանում առգրավված 36 զենքից 18–ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել է կամավոր:
Մարզերում 182 միավոր զենքից հայտնաբերվել է 48–ը, որոնցից 4 ինքնաձիգ, մարտական 7 ատրճանակ, գազային և օդաճնշիչ 15 ատրճանակ, 5 ակոսափող և 17 ողորկափող հրացան:
Ոստիկանությունից հիշեցրել են` եթե ապօրինի պահվող զենք–զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: