Ստալինի ծոռը դիմել է Պուտինին

Պուտինին ուղղված բաց նամակում Սելիմ Նենսադն անդրադարձել է ՄԱԿ-ի գործունեությանը։

Իոսիֆ Ստալինի ծոռը՝ նկարիչ Սելիմ Բենսադը, բաց նամակ է գրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով «լուծարել ՄԱԿ-ը»,- գրել է News.ru-ն։

«Ստալինի ընտանիքի անունից պատրաստ եմ պաշտոնապես աջակցել Ձեզ և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ հրավիրելու ՄԱԿ-ի հատուկ նիստ՝ որոշելու այդ կազմակերպության հետագա ճակատագիրը և դրանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, ֆաշիզմը հաղթած երկիր Ռուսաստանի մասնակցության նպատակահարմարությունը»,- գրել է Ստալինի ծոռը նամակում։

Բենսադը հավելել է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իր անկարողությունը՝ ազգերի և առանձին ժողովուրդների ցեղասպանությունը կանխելու հարցում․ «ՄԱԿ-ը «թույլ է տալիս ոչնչացնել ռուսներին Դոնբասում և երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում Գազայի հատվածում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print