Գործակալությունը նշում է, որ ձնահյուսից հետո փակվել են ավտոմայրուղին, տարածաշրջան տանող ավտոմոբիլային թունելը
Հազարավոր զբոսաշրջիկներ արգելափակվել են Իտալիայի հյուսիսում ձնահյուսի պատճառով
Ավելի քան 6 հազար զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ մնացել են Իտալիայի հյուսիսում գտնվող Վալե դ՛Աոստա շրջանում ձյան առատ տեղումների և ձնահյուսի պատճառով, հաղորդել է EFE-ն:
Գործակալությունը նշում է, որ ձնահյուսից հետո փակվել են ավտոմայրուղին, տարածաշրջան տանող ավտոմոբիլային թունելը: Մարզի որոշ համայնքներում դպրոցները փակ են, սակայն էլեկտրամատակարարումը չի ընդհատվում, սննդի մատակարարումը բավարար է։
Ձյան առատ տեղումների պատճառով եղանակային վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել Իտալիայի հյուսիսային մյուս շրջաններում, մասնավորապես՝ Պիեմոնտեում և Էմիլիա Ռոմանիեում: Միաժամանակ Լիգուրյան ծովի ափին գրանցվել են մինչև 50 մ/վրկ արագության փոթորկոտ քամիներ և մինչև 5 մ բարձրությամբ ալիքներ։