ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Պապոյանին էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է հրամանագրում: