Միշուստինը կմեկնի Ադրբեջան

Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով այսօր կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ կառավարության գրասենյակը։

Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Սպասվում է, որ առաջիկա շփումների ընթացքում քաղաքական գործիչները կդիտարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։

Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print