ՌԴ վարչապետն Ադրբեջանում է

ՌԴ վարչապետը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ և նախագահ Ալիևի հետ։

Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպումը ընթանում է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, իսկ հետո հանդիպմանը միանալու են նաև պատվիրակությունների ներկայացուցիչները:

Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլք։

Տեղեկության համաձայն՝ քննարկման օրակարգում են լինելու ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։

Նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Միշուստինը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print