Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ. Զախարովա

Նրա խոսքով ՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների մունիցիպալիտետների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկան Աբխազիայի, Չինաստանի գործընկերների հետ:

Աշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով ՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների մունիցիպալիտետների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկան Աբխազիայի, Չինաստանի գործընկերների հետ:

«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում ստորագրվել է համաձայնագիր Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։ Մշակվում է Վարադերո, Կապան և Ակապուլկո քաղաքների հետ «քույր»-հարաբերությունների հաստատման հարցը», – ասել Է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print