Ալիևը դա նաեւ կարեւոր գործոն է համարել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար։
Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Եվ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք փոխգործակցել ենք, մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը միշտ հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում են նաեւ մեր երկրների հասարակությունները»,- ասել է Ալիեւը՝ Բաքվում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։
«Մեր դաշնակցային փոխգործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների։ Դա նաեւ կարեւոր գործոն է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար»,- ասել է Ալիեւը։