Հայաստանին առաջարկել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ. Զախարովա

Հայկական կողմից պատասխան դեռ չի ստացվել։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանել է լրագրողի հարցը ՀՀ կողմից ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու և անվտանգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։

«Մենք հայկական կողմին դիմել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ անցկացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հայկական կողմից պատասխան դեռ չենք ստացել։ ԵԱՏՄ-ն միջազգային կազմակերպություն է՝ տնտեսական բնույթի, քաղաքական հարցեր չեն քննարկվում այնտեղ։ Այն Հայաստանին մեծ օգուտներ է բերում, որի առաջատարն է դարձել Հայաստանը վերջին տարիներին։ Նաև Հայաստանը այս տարվա ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել», – նշել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print