🎥 ՀՀ քաղաքացու բյուջե

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է պետական բյուջեի կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների գծով ծախսերը 2024թ.-ին

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024թ.-ին կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար հատկացնել 676 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 21%-ը։

◾️ 2024թ.-ին 295 մլրդ դրամ հատկացվելու է աշխատանքային կենսաթոշակների տրամադրմանը՝ կենսաթոշակով ապահովելով 488 հազար 402 քաղաքացու։

◽️ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել 46 մլրդ դրամ՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։

◾️ 2024թ.-ին սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 41 մլրդ դրամ՝ կենսաթոշակով ապահովելով 37 հազար 74 շահառուի։

ՀՀ ՖՆ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print