Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ ծառերի վնասման պատճառը միայն քամին չէ:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ քամու նույնիսկ մի փոքր ուժգնացման ժամանակ Երևանում կոտրվում են ծառեր կամ ծառերի մեծ ճյուղեր՝ երբեմն նաև վնասներ պատճառելով մեքենաներին: «Փաստ» թերթը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել՝ կա՞, արդյոք, հաշվարկ, թե 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում քանի ծառ է վնասվել:
Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ ծառերի վնասման պատճառը միայն քամին չէ: Եվ այսպես, տարբեր դեպքերից ընդհանուր առմամբ 2023 թվականին Երևանում վնասվել է 136 ծառ: Դրանցից թեքված, կոտրված, շրջված ծառերի քանակը 81-ն է, այդ թվում՝ քամուց՝ 37-ը, այլ բնույթից՝ 44-ը, իսկ վնասված ծառերի ճյուղերի քանակը 55-ն է, այդ թվում՝ քամուց՝ 24-ը, այլ բնույթից՝ 31-ը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում