«Որովհետև Դուք իմ ուսուցիչն էիք , պարոն նախագահ»։
Ուգանդացի ուսանողը ՌԴ-ում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ կցանկանար դառնալ նրա «որդին»։
«Ես շատ կուզենայի դառնալ Ձեր որդին` Աֆրիկայից: Որովհետև Դուք իմ ուսուցիչն էիք , պարոն նախագահ»,- իր ցանկությունը բացատրել է ուսանողը։
Ի պատասխան՝ ՌԴ ղեկավարն Ուգանդայի քաղաքացուն դիմել է՝ օգտագործելով «որդյակ» բառը։
«Ի՞նչ կարող եմ ասել Ձեզ, որդյակ: Դուք ուսանողական միության նախագահն եք։ Ուստի թույլ կտամ նաև Ձեզ դիմել «պարոն նախագահ»»,- կատակել է Պուտինը։