Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՌԴ քաղաքացիները։
Մարտի 12-ին, ժամը 13:00-ից 18:00-ը, Կապանի Ռուսական կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը։
Սյունիքում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են քվեարկել ք․ Կապան, Չարենցի 2 հասցեում։
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՌԴ քաղաքացիները։ Քվեաթերթիկ կարելի է ձեռք բերել՝ ներկայացնելով վավերականության ժամկետում գտնվող օտարերկրյա կամ ՌԴ ներքին անձնագիր։