Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած համայնքներին, մարզերին աջակցելու համար Կառավարությունն ունի մի շարք ծրագրեր։
Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հարցի։
Պատգամավորը նշել է, որ հատկապես տուժել են Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք կորցրել են իրենց խոշոր եւ մանր անասուններին:
«Նախորդ Կառավարության նիստին մենք մարզպետարաններին հատկացրել ենք գումար՝ մարզերի սոցիալական հարցերը լուծելու համար: Ունենք նաև քաղաքաշինության կոմիտեով ընթացիկ ծրագիր, որով կուսումնասիրվեն այն համայնքները, որտեղ տուժել են քաղաքացիների և պետական գույքները, մասնավորապես դպրոցները և մանկապարտեզները»,- հայտնել է փոխվարչապետը: