Մահվան ելքով պատահար «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին

Նշվում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել  է սթափ։

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ականատեսների խոսքով՝ մահացածն աշխատում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և միայնակ չի եղել, այլ ընկերոջ հետ, որը կարողացել է խուսափել վրաերթից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը նկատել է հետիտոներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն են, որոնք անցնում են մոտ 100 մետրը։

Նշվում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել  է սթափ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print