Բժշկական կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Փաշինյանը։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
«Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով»,- նշված է գրառման մեջ: