Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ

«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ», – այս մասին Ադրբեջան կատարած իր պետական ​​այցի նախօրեին APA-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը:   «Բացի դրանից’ ուզում եմ նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։   Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», – նշել է Ղազախստանի նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print