Օսկար 96․ Լավագույն ֆիլմ՝ «Օպենհեյմեր»

Մրցանակաների թվով հաջորդը «Աղքատներն ու դժբախտները» ֆիլմն է, որը ստացել է չորս արձանիկ, «Հետաքրքրությունների գոտին» կարողացել է ստանալ երկու արձանիկ։

Լոս Անջելեսում ավարտվել է Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությունը։
Գլխավոր մրցանակը ստացել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմը։ Ե՛վ Նոլանը, և՛ գլխավոր դերում հանդես եկած Կիլիան Մերֆին արժանացել են «Օսկարի» մեծ հնգյակի երկու մրցանակներին՝ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն դերասան»: 13 անվանակարգերից ֆիլմը հաղթել է յոթում՝ արժանանալով նաև գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակին։

Մրցանակաների թվով հաջորդը «Աղքատներն ու դժբախտները» ֆիլմն է, որը ստացել է չորս արձանիկ, «Հետաքրքրությունների գոտին» կարողացել է ստանալ երկու արձանիկ։

«20 օր Մարիուպոլում» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»։ Ուկրաինական վավերագրական ֆիլմը նկարահանել է պատերազմական թղթակից Մստիսլավ Չեռնովը:

Էմմա Սթոունը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Աղքատներն ու դժբախտները» ֆիլմում իր դերի համար։ Նա միակն է այսօրվա հավակնորդներից, որն արդեն իր հավաքածուում ունի «Օսկար» արձանիկը (խոսքը La La Land ֆիլմի համար ստացած մրցանակի մասին է)։

Դեվան Ռենդոլֆը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «The Leftovers» դրամայում իր երեխային կորցրած մոր դերի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհեյմեր»)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print