ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, թե ԼՂ կարգավորման համատեքստում խաղաղապահ ողջ դերը որպես միջնորդ ստանձնել և իրականացրել է ՌԴ-ն։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում Ֆրանսիայի գործողություններին։
Նրա խոսքով, Փարիզը խաղաղապահ զորքերի գոյությունը Հարավային Կովկասում պատկերացնում է որպես «մի տեսակ փոխհատուցում» Աֆրիկայում իրենց քաղաքականության ձախողման ֆոնին։
Ըստ Զախարովայի, Փարիզի գործողությունները կապ չունեն խաղաղապահության հետ։ ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, թե ԼՂ կարգավորման համատեքստում խաղաղապահ ողջ դերը որպես միջնորդ ստանձնել և իրականացրել է ՌԴ-ն։ Նա հույս է հայտնել, որ «ամենադժվար փուլից հետո Ֆրանսիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, այնտեղ նորից չի սկսի կրակը բորբոքել»։