Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:
Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։