Այսօր Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը:
Կարևորվել է Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումները, որոնք ուղղված են հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը կողմ է բրյուսելյան ձևաչափին։