Գրանցվել է 448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք:

Մարտի 4-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 117, փլուզման, պայթյունի՝ 2-ական, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 15, 70 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 95 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 50 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print