🎦«Օսկար»-ում հաղթած «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում Բաքվում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին դրվագ կա

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը և Քրիս Բոուերսը։

«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը», որում անդրադարձ կա նաև ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը և Քրիս Բոուերսը։ Ռեժիսոր Բեն Պրուդֆութը հարցուպատասխանի ժամանակ կիսվել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ», – գրում է Armenian Film Society-ն։ 

Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, ովքեր օգնում էին Լոս Անջելեսում ուսանողական երաժշտական ​​գործիքները լավ վիճակում պահել: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print