Պետական ​​բյուջեի առողջապահության գծով ծախսերը 2024 թվականին

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պետբյուջեի առողջապահության գծով ծախսերը 2024 թվականին։ Ըստ այդմ՝

  • ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ, ինչը մոտ 17%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը։
  • Առողջապահության գծով ծախսերի շուրջ 48%-ը կուղղվի սոցիալապես անապահով և այլ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությանը՝ այդ թվում ապահովելով սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության 290 հազար 294 դեպք, երեխաների բուժօգնության 81 հազար 810 դեպք։
  • Այլ ծրագրերի թվում, նախատեսվում է միջոցներ հատկացնել 17 հիվանդանոցների և 32 այլ առողջապահական կազմակերպությունների կառուցման համար։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print