Դրա մասին ԱՄՆ պետքարտուղարությունում մի շարք ամերիկյան դիվանագետների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների մասնակցությամբ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության արտաքին օգնության գրևասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը:
Միացյալ Նահանգների վարչաազմը առաջարկում է 52 մլն դոլար որպես օգնություն տրամադրել Հայաստանին 2025 թվականի ֆիսկալ տարում, որը նախատեսվում է Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման համար։
Դրա մասին ԱՄՆ պետքարտուղարությունում մի շարք ամերիկյան դիվանագետների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների մասնակցությամբ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության արտաքին օգնության գրևասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը:
Ավելի վաղ, պետքարտուղարությունն իր կայքում հրապարակել է «2025 ֆինանսական տարվա բյուջե. աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի ռազմավարական ձախողման ապահովումը» վերնագրով մի փաստաթուղթ, ուր նշված է, որ 2025 թվականի ֆիսկալ տարում ամերիկյան վարչակազմն առաջարկում է միջոցներ տրամադրել «աջակցելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ամրապնդմանն ու Արևմուտքի հետ կապերին»: Այս հրապարակումը չի մանրամասնել տրամադրվող գումարի չափը:
Ընդհանուր առմամբ, 2025 թ. ֆիսկալ տարվա բյուջեի նախագծում, որը դեռևս պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, Բայդենի վարչակազմը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար տրամադրել՝ «Կրեմլի ագրեսիային հակազդելու համար:»