Եվ նա լինելով պաշտպանության նախարար կամ տեղյակ չի եղել, կամ լինելով հանդերձ ինձ չի զեկուցել, նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում։
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պաշտոնավարած Պաշտպանության նախարարը:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ընթացքում, երբ նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար, այդ ընթացքում եղել 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները:
Ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից, ասեմ ինչ պատճառով՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահարանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահարանի մի շարք տեղամասերում, Ադրբեջանի զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ նա լինելով պաշտպանության նախարար կամ տեղյակ չի եղել, կամ լինելով հանդերձ ինձ չի զեկուցել, նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել է նա: