Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։
Ռազմական Իլ-76 ինքնաթիռ է կործանվել է ՌԴ Իվանովոյի մարզում թռիչքի ժամանակ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Օդաչուները կարողացել են մինչև ինքնաթիռի անկումը այն շեղել բնակավայրերից:
Աղետի պատճառը եղել է ինքնաթիռի բարձրանալու ժամանակ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը մեկնել է Իվանովոյի օդանավակայան: