Opel-ը կոտրել է կամրջի արգելապատնեշը և թռիչք կատարելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսօր՝ մարտի 12-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել, մասմաբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print