Հրթիռի բեկորներն ընկել են արձակման վայրի մոտակայքում գտնվող լեռներում։
Ճապոնական առաջին մասնավոր արբանյակ կրող հրթիռի արձակումը, որն իրականացրել է Space One ընկերությունը, անհաջողությամբ է ավարտվել: Հրթիռը պայթել է արձակումից մի քանի վայրկյան անց։
Հրթիռի բեկորներն ընկել են արձակման վայրի մոտակայքում գտնվող լեռներում։ Ինչպես երևում է կադրերում, ընկնելու վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, բարձրանում է ծխի թանձր սյուն։
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ ։